Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Ասում են...

Ասում են...
02.05.2017 | 12:01

...թե առողջապահության նախկին նախարար, բժշկականի ռեկտոր Արմեն Մուրադյանն իր նեղ շրջապատում ասել է, որ առաջիկայում կրկին կդառնա առողջապահության նախարար: Եվ անցումային այս փուլում կրկին ակտիվացել է` ապավինելով Վեհափառի օժանդակությանը, որի օգնությամբ էլ արվել էր նախարարական առաջին պասաժը։

Վերջին շրջանում բազմաբնույթ միջոցառումներ է կազմակերպում (այդ թվում` միջազգային հնչեղություն ունեցող թեմաներով) Վեհարանում: Սակայն, մեր տեղեկություններով, վարչապետ Կարեն Կարապետյանն իր կադրերին ոչ թե ատամներով, այլ, ինչպես կատակեցին կառավարությունից, «ժանիքներով» է բռնել, և նման հեռանկար, գոնե մոտ ապագայում, «անհնար» է:

Դիտվել է՝ 7617

Մեկնաբանություններ